–Անկեղծ ասած, իմ պապն ինձ խորհուրդ էր տալիս, որ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Դրա համար ընդհանրապես խմիչքի նկատմամբ նորմալ եմ վերաբերվում,–այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով իր անսթափ ելույթի կապակցությամբ թափ հավաքած խոսակցություններին՝ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը,– այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ և մեր թիմը, որը նախապատարստել էր այդ միջոցառումը, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան ի հայտ գալ։ Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց և բոլոր սարքավորումները և բարձրախոսները հեռու էին գտնվում։ Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում։Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի և այդ դեպքում այդ խոտանը չէր լինի։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ իր քաղաքական հրապարակային ելույթների 22 տարվա փորձառության ընթացքում այդպիսի միջադեպ չէր եղել։
–Սա էլ մի դաս էր, որ հաշվի կառնենք։ Անկեղծ ասած, ինձ համար մի քիչ անհասականալի էր այն աժիոտաժը, որ առաջացել էր, որովհետև հազարավոր մարդիկ էին մասնակցում այդ միջոցառմանը, ես էլ մենակ չէի գնացել, հարյուրավոր վկաներ կային և եթե անսթափ վիճակում լինեի, բոլորը դա կտեսնեին։ Հիմա բոլորն ասում են՝ ինչ ա եղել, խմել ա, թող ասի՝ խմել եմ, բա այն մարդիկ, ովքեր ինձ հետ էին և տեսել են, որ խմած չեմ, բա չե՞ն ասի՝ վարչապետը սուտ է խոսում։ Աշխարհի բոլոր մարդկանց գնացել, հարցրել են լրագրողները՝ խմած էի, խմաչ չէի։ Ցավոք, խմած չէի, ցավո՛ք,–ավելացրել է վարչապետը։
Նա նաև բացառել է, որ գլխին իր թիմը միտումնավոր է այդպիսի պատմություն սարքել.
–Կարծում եմ, որ իմաստ չունի որոնել այդտեղ ինչ–որ դավադրություն, որովհետև ես համոզված եմ, որ այդպիսի բան չկա։ Ուղղակի այդ փորձն ապագայում հաշվի կառնենք։
Տիգրան Սարգսյան. «Ցավոք խմած չէի»
–Անկեղծ ասած, իմ պապն ինձ խորհուրդ էր տալիս, որ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Դրա համար ընդհանրապես խմիչքի նկատմամբ նորմալ եմ վերաբերվում,–այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով իր անսթափ ելույթի կապակցությամբ թափ հավաքած խոսակցություններին՝ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը,– այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ և մեր թիմը, որը նախապատարստել էր այդ միջոցառումը, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան ի հայտ գալ։ Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց և բոլոր սարքավորումները և բարձրախոսները հեռու էին գտնվում։ Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում։ Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի և այդ դեպքում այդ խոտանը չէր լինի։

7or.am