Ընթացակարգերից հետո կառավարությունը միասնական դիրքորոշում կհայտնի Սյունիքի մարզպետի արարքի վերաբերյալ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ բռնություն գործադրելուն։
Նա հարց է հնչեցրել՝ ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում այս փաստին։
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե կառավարության միասնական դիրքորոշումը կհնչի այն դեպքում, երբ իրավական ճանապարհով այս ամբողջը կհաստատվի։
–Կառավարությունն ուշի ուշով կհետևի՝ առանց որևէ միջամտություն ցուցաբերելու։ Նման երևույթները վատ են գնահատվում։ Ինչ վերաբերում է անպատասխանատվությանը, ապա ոչ վաղ անցյալում Դուք ականատես եք եղել, թե նման երևույթներին ինչպիսի պատասխանատվություն է հետևել, այս դեպքում քաղաքական պատասխանատվությունը նկատի ունեմ, և վստահեցնում եմ, որ ամբողջ ընթացակարգերից հետո կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի։ Իսկ որպես մարդ՝ այս երևույթին շատ վատ եմ նայում ու վատ եմ գնահատում, մնացածը՝ քաղաքական և իրավական հարթության մեջ, վստահեցնում եմ՝ ընթացակարգերից հետո կտեսնենք,–ասել է նա։
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գրավոր հարցում էր ուղարկել դատախազություն, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն հարվածներ է հասցրել։ Հարուցվել է քրեական գործ։

7or.am