Հրայր Թովմասյան. «Հայաստանում չկա հանրային ձևակերպված արդարության պահանջ»
Այսօր ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ մեջբերելով նրա խոսքերը. «Եթե որևէ երկրում արդարադատության համակարգը թերի է, եթե քաղաքացին վստահ չէ, որ պետությունը հարկ եղած դեպքում կպաշտպանի իր իրավունքները…, ապա նման պետության ճակատագիրը քաղաքական քայքայիչ առճակատումն է և հանրային հուսահատությունը»։–Ձեր նկարագրած դեպքը հենց Հայաստանի մասին է։ Ո՞րն է ելքը այս վիճակից։ Չե՞ք կարծում, որ արդարադատության ներկա վիճակը սպառնում է մեր ազգային անվտանգությանը,–հարց է բարձրացրել ՀՅԴ պատգամավորը։
Հ. Թովմասյանը, հարցին ի պատասխան, նշել է, որ արդարադատության հաստատումը ցանկացած պետության գլխավոր գործառույթներից մեկն է։ Նրա խոսքերով՝ վստահության այն մակարդակը, որը կա մեր երկրում արդարադատության նկատմամբ, մտահոգում է նաև իրեն և ներկաներից շատերին։ Ըստ նախարարի՝ Հայաստանում չկա արդարության հանրային ձևակերպված պահանջ, որը կարելի կլինի ուղղել մտածողության և արժեհամակարգի փոփոխությունների միջոցով։
Խոհափիլիսոփայական պատասխանների փոխարեն Ա. Մինասյանն արդարադատության նախարարին խնդրել է խոսել ավելի գործնական քայլերից՝ նկատելով, որ արդարադատության պատասխանատուն, ի վերջո, իշխանությունն է և այդ գործառույթը ստանձնած մարմինը։
«Անպատասխանատվության վերացմանը և բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելն ուղղված են արդարադատության հանդեպ վստահության բարձրացմանը։ Սակայն քանի դեռ արդար լինելը, արդար դատելը, որպես արժեք, ձևավորված չեն, շատ դանդաղորեն են դրական տեղաշարժեր արձանագրվում»,–ասել է նախարարը։

7or.am