Լրահոս

16.11.2011 17:55


Արտյուշա Շահբազյան. «Հետո էլ կասենք՝ բախտներս էլի չբերեց, հայավարի»

Արտյուշա Շահբազյան. «Հետո էլ կասենք՝ բախտներս էլի չբերեց, հայավարի»

ԱԺ–ում պատգամավորների ու կառավարության հարցուպատասխանի ժամին «Նաիրիտ»–ի խնդիրն է բարձրացրել ՀՅԴ–ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը։

–Մենք գիտենք, որ «Նաիրիտ»-ի պատմությունը մի մեծ քրեական պատմություն է այս 20 տարվա ընթացքում, մի մեծ շուլլեռություն, և այս ամենի պատճառն այն է, որ այն տրվել է մասնավոր ընկերություններին, որոնք շատ դեպքերում նույնիսկ հայտնի էլ չի եղել, թե ովքեր են։ Պարոն վարչապետ, դուք ասում եք, որ մեծ ռիսկայնություն ունի այս խնդիրը, հետևաբար, ճիշտ է, որ ոչ թե պետությունը, այլ մասնավորը ստանձնի սրա պատասխանատվությունը։ Ինձ այնպես է թվում, որ այս պարագայում ռիսկայնությունը, ընդհակառակը, պարտավորեցնում է, որ պետությունը ինքը տեր կանգնի այս ձեռնարկությանը,– հայտարարել է Շահբազյանը՝ հարցնելով, թե ի՞նչ լուծումներ են սպասվում այս խնդրին։

Հարցին պատասխանել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը.

– Մեր այսօրվա մոտեցումը այն է, որ կարողանանք գտնել այնպիսի մի ընկերություն, որը բավականին փորձ ունի այս ոլորտում, որը կկարողանա նաև վերազինել Նաիրիտի տեխնոլոգիական շղթան։ Այս պահին, ինչպես վարչապետն է ասել, փորձում ենք գտնել այն օպերատորներին, կառավարիչներին, որոնք կկարողանան մտնել այս խնդրի տակ։ Եվ արդեն կա երկու հայտ՝ գերմանական և ռուսական ընկերություններից, ում հետ այս պահին ընթանում են բանակցություններ։

Իր հերթին նախարարի պատասխանին Շահբազյանը արձագանքել է.

–Բայց ինչու՞ ենք մենք անում այն, ինչի հետևանքով Հայաստանը կորցնում է։ Շատ ձեռնարկություններ օտարվել են՝ իբր այլ ճար չկա, քան տալ մասնավորին։ Ես կարծում եմ, արվում է մի բան, որը էլի ձախողվելու է, հետո էլ կասենք՝ բախտներս էլի չբերեց, հայավարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը