Լրահոս

16.11.2011 16:06


Տիգրան Թորոսյանի վրա կառավարության զեկույցը հաշվապահական գրքի ընթերցման տպավորություն է թողել

Տիգրան Թորոսյանի վրա կառավարության զեկույցը հաշվապահական գրքի ընթերցման տպավորություն է թողել

ԱԺ ամբիոնից խոսելով 2012թ. պետական բյուջեի նախագծի մասին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ նաև պետք է հարցադրումներ արվեին 2007թ. նախընտրական ծրագրերի և խոստումների հետ կապված և արդյո՞ք այդ թվականին խորհրրդարանում ներկայացված կառավորության ծրագիրն իր նպատակին հասել է, արդյո՞ք Հայաստանը ֆինանսատնտեսական տարածաշրջանային կենտրոն, մշակությանին տարածաշրջանային կենտրոն և նման այլ ծրագրերը մնացել են, թե տեղափոխվում են այլ ժամանակահատված։

–Մենք լսեցինք կառավարության զեկույցը, բայց անկեղծորեն այն իմ վրա թողեց հաշվապահական գրքի ընթերցման տպավորություն, որովհետև ուղղակի թվեր են բերվում, ընդ որում երբեմն այնպիսի թվեր, որոնք տարակուսանք են առաջացնում,–ասել է Տ. Թորոսյանը,–Իհարկե ասվում է, որ եկող տարվա բյուջեն լինելու է կայունության և զարգացման։ Ճիշտն ասած, ես կնախընտրեի, որ բրեժնևյան ժամանակներին հատուկ այդ որակումները բյուջեներին և հնգամյամներին մենք չօգտագործեինք։

ՀՀ ԱԺ նախկին նախագահն ընդգծել է, որ 100 մլրդ հարկային եկամուտի աճն ինքնին դրական է, սակայն կառավարությունը որևէ հիմնավոր կանխատեսում չի ներկայացրել՝ այն իրատեսական է, թե ոչ, չի նշվում նաև թե ինչպես է այդ թիվն իրականացվելու։ Տ. Թորոսյանը նկատել է, որ մեծ ծավալի վարկերի ընդունում է նախատեսված այս բյուջեով, որի պարագայում 100մլրդ հարկային եկամուտի աճն ակնհայտորեն խամրում է։

Ի վերջո, մենք որևէ հստակ վերլուծություն կառավարությունից չենք լսել՝ ինչի՞ վրա են ծախսվել այդ հսկայական վարկերը և ի՞նչ արդյունավետություն են ունեցել։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ենք մենք ապահովելու և՛ երկրի զարգացում, և՛ հարկերի վերադարձ։ Ուղղակի 100 մլրդ հարկային եկամուտների մասին խոսելն իմ տպավորությամբ ստվերի մեջ են թողնում կարևորագույն խնդիրներ, որոնց խորհրդարանը պետք է պատասխանի։ Բայց, ցավոք, ամպագորգոռ բառերի ու տխուր իրականության միասնությունը միայն մեր եկող տարվա բյուջեին չի վերաբերվում։ Դա դառնում է ավանդույթ,–նշել է Տիգրան Թորոսյանը՝ հավելելով, որ մի կողմից զբաղված են պոռոտախոսությամբ, իսկ մյուս կողմից անուշադրության են մատնում այն ոլորտները, որոնք իսկապես մեր երկիրը պետք է դուրս բերեին այս վիճակից.

–Նույնը, ցավոք, նաև ներքին քաղաքականության մեջ է։ Ընդհամենը մի քանի ամիս առաջ խոսվում էր ներքաղաքական կյանք նոր, քաղաքակիրթ ավանադույթներ ներմուծելու մասին, բայց այդ ամենն ավարտվեց ընդամենը հասարակական զուգարաննների հարցով։ Սա իսկապես տխուր և մտահոգիչ իրավիճակ է։ Իհարկե, կայունության և զարգացման մասին մեկ ասպեկտով կարելի է խոսել, բայց ցավոք դա մխիթարիչ չի լինի, որովհետև խոսքը վերաբերում է տգիտության, ստի և աճպարարության կայունացմանն ու զարգացմանը մեր երկրում։ Ա՛յս ճանապարհով մենք հեռու չենք կարող գնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը