Լրահոս

16.11.2011 15:27


Վահագն Խաչատրյան. «Իշխանություններն իսկապես, երևակայությանը շատ են զոռ տվել այս մարդիկ»

Վահագն Խաչատրյան. «Իշխանություններն իսկապես, երևակայությանը շատ են զոռ տվել այս մարդիկ»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ՀՀ ներտնտեսական իրավիճակի վերաբերյալ  իր տեսակետն է հայտնել տնտեսագետ,  ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

–Ես նորից համոզվեցի, որ այս բյուջեն ոչ մի ամբիցիա էլ չի պարունակում,– հայտարարել է Խաչատրյանը։

Խոսելով իշխանությունների մշակած նոր տնտեսական ծրագրի մասին, որն արդյունաբերության զարգացման կարևորության միտում ունի, Խաչատրյանն ասել է.

–Կարող եմ ձևակերպել այսպես՝ «ցանկությունների ծրագիր»։Համոզված եմ, որ այդ ծրագիրը կմնա թղթի վրա։ Իսկապես, երևակայությանը շատ են զոռ տվել այս մարդիկ։

Բանախոսը նշել է, որ մեր տնտեսությունը շատ է կախված արտաքին գործոններից՝ պայմանավորելով սա այն հանգամանքով, որ հիմնական ֆինանսական հոսքերը Հայաստան գալիս են արտերկրից՝ գերազանցապես ՌԴ–ից եկող տրանսֆերտների տեսքով։ Նա նաև ավելացրել է, որ, իր կարծիքով, Հայաստանը պատրաստ չէ տնտեսական ճգնաժամի նոր ալիքին։

Խաչատրյանը հայտարարել է նաև, որ եթե բյուջեի 101 մլրդ դրամով ավելացումն իրոք նախատեսվում է իրականացնել ստվերային տնտեսության կրճատման շնորհիվ, ապա ավելացումը կարող է կազմել 200, նույնիսկ՝300 մլրդ դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը