ԵՄ Խորհրդատվական խումբն առաջարկում է Հայաստանում առևտրի խթանման կազմակերպություններ ստեղծել
ԵՄ Խորհրդատվական խումբն իր վերջերս թողարկած քաղաքականության մշակմանն ուղղված փաստաթղթում ոսումնասիրություն է ներկայացնում Հայաստանի և հարևան երկրների միջազգային առևտրի և արտահանման խթանման համար հատկացվող ֆինանսական օժանդակումն ու առաջարկում Հայաստանում ստեղծել առևտրի խթանման կազմակերպություններ, որոնք «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով կկենտրոնացնեն ու կօժանդակեն հայկական ընկերությունների արտահանման հետ կապված գործունեությանը:
Արտահանման շուկայում հաջողությունները կենսական նշանակություն ունեն տեղական ընկերությունների և առհասարակ երկրի տնտեսության հեռահար աճի համար: Ֆինանսական գործիքների ստեղծումը հաջող արտահանման շուկայի նախապայման է համարվում: Առևտրի խթանման կազմակերպության առաքելությունն է նպաստել բիզնեսի արտահանման հաջողությանը` արտահանման տարաբնույթ ու համապարփակ լուծումների միջոցով` Արտահանման գործընթացի արժեքային շղթայի հետ միասին:
Առևտրի խթանման կազմակերպություն ստեղծելու նպատակն է օժանդակել միջազգային շուկաներ մուտք գործելու ժամանակ ընկերությունների առջև ծառացող խոչընդոտների հաղթահարմանը հետևյալի միջոցով`
- Միջազգային շուկայում մրցունակ դառնալու համար տեղական ընկերությունների կարողությունների զարգացում,
- Արտահանումը որպես աճի և շուկայի ընդլայնման հնարավորության վերաբերյալ տեղեկատվության տարածում,
- Արտահանման գործընթացի տարբեր փուլերում խոչընդոտների հաղթահարում,
- Պետական և հասարակական գործակալությունների` արտահանման խթանմանն ուղղված գործունեության համակարգում: