Կոչ՝ ակտիվորեն մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի հանգանակությանը
Արդեն սկսվել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի տարեկան դրամահավաքը՝ Հայաստանում եւ Սփյուռքում։ Այն պետք է եզրափակվի Նոյեմբեր 24-ին Միացյալ Նահանգների տարածքում կազմակերպվող հեռուստամարաթոնով։
Այս տարվա հասույթը, նախորդի նման, պետք է հատկացվի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ծրագրերին։
Հայաստան Հիմնադրամի նման համահայկական կառույցները, անկախ իրենց հետապնդած անմիջական ու մասնագիտական նպատակից, ունեն խորհրդանշական խոր նշանակություն։ Նրանց գոյությունն ու կենսունակությունը նաեւ իրողական փաստն է համայն հայության միասնականության, եւ միացման եզրը կազմող տարասփյուռ հայության բազում ու բազմատեսակ հատվածների։
Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել, որ հայության համազգային նպատակների իրականցման տեսանկյունից անգնահատելի է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ամրապնդումը։ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Արցախի հայությունը երաշխավորն են ամբողջ Հայաստանի ապահովության ու զարգացման։ Հետեւաբար, այդ շրջաններում ներդրումը հետապնդում է համահայկական նպատակներ։
Ուստի, կոչ ենք ուղղում հայության բոլոր մասնիկներին՝ մեծ թվով եւ լիաբուռն կերպով մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի հանգանակությանը։

ՀՅԴ Բյուրո