Լրահոս

16.11.2011 14:41


Հարցվածների 19% –ն իր հարցերը լուծում է կաշառքով

Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հրապարակում է իր օգտվողների շրջանակում անցկացրած ևս մեկ սոցիալ-քաղաքական հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել են ցանցի մոտ 600 օգտվող: Հարցն ուղղված էր բացահայտելու ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը:

Տրված հարցը և գրանցված արդյունքները հետևյալն էին`

-         Երբևիցե տվել եք կաշառք`

  1. Երբեք չեմ տվել և սկզբունքորեն դեմ եմ այդ հասկացողությանը` 30%
  2. Դեռ ոչ, սակայն կտամ, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն`15%
  3. Հազվադեպ, եզակի դեպքերում` 27%
  4. Բավականին հաճախ, քանի որ այլ կերպ հնարավոր չէ հարց լուծել` 19%
  5. Անընդհատ ստիպված եմ կաշառքներ տալ` 6%
  6. Այլ պատասխան` 3%

Տվյալ հարցումները Hayland.am-ում անց են կացվում սույն թվականի հոկտեմբերին մեկնարկած “The Other Armenia” սոցիալ-քաղաքական օնլայն խաղի առաջխաղացման շրջանակներում և կրում են շարունակական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը