Լրահոս

16.11.2011 14:33


Վահագն Խաչատրյան. «Այս համակարգում ոչ մի քաղաքապետ էլ լավը լինել չի կարող»

Վահագն Խաչատրյան. «Այս համակարգում ոչ մի քաղաքապետ էլ լավը լինել չի կարող»

–Ես չգիտեմ իրեն…ես միայն մի բան գիտեմ՝ ուզում է նոր լինի, ուզում է՝ հին, այս համակարգում ոչ մի քաղաքապետ էլ լավը լինել չի կարող,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել տնտեսագետ,  ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրման վերաբերյալ։

Հարցին՝ իսկ ինքն արդյոք սխալներ թույլ չի՞ տվել իր քաղաքապետության տարիներին, Խաչատրյանը պատասխանել է.

–Իհարկե գործել եմ, բայց ասեմ, որ այդ պայմաններում սխալներ չես կարող չգործել։

Խոսելով ՀԱԿ–ի առաջիկա քայլերի մասին՝ Խաչատրյանը տեղեկացրել է, որ իրենք այժմ պատրաստվում են նոյեմբերի 25–ի հանրահավաքին։ Բացի այդ, բանախոսը նշել է, որ ՀԱԿի կառույցներում կատարվում են համապատասխան քայլեր արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար։

Հարցին՝ արդյոք ՀԱԿ–ը մտավախություն չունի՞, որ Իջևանում ԲՀԿ–ին աջակցելով՝ կարող է մարգինալացվել, Խաչատրյանը պատասխանել է, որ դա ՀԱԿ–ի պաշտոնական դիրքորոշումը չէ։ Միաժամանակ նա նշել է, որ հնարավոր է՝ անհատների մակարդակով, բարեկամական կապերի շնորհիվ ՀԱԿ–ի անդամները աջակցել են ԲՀԿ թեկնածուին։

Մայրաքաղաքում փակցվող ՀԱԿ–ի թռուցիկների վերաբերյալ Խաչատրյանը խոստովանել է, որ իրեն էլ հաճելի չէ, որ ամենուր այդ թռուցիկները փակցվում են, բայց նշել է, որ չկան համապատասխան տեղեր, ցուցանակներ դրանց համար, այնինչ պետք է լինեն։

Այս խորագրի վերջին նյութերը