Ջավախքահայ պատգամավորը մեղադրել է վրացական իշխանություններին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահ ՀայկՍանոսյանն ԱԺ ամբիոնիցհայտարարել էր, որ ինքը դեմէ քվեարկելու 2012թ. պետականբյուջեինախագծին, քանիորայնամբողջությամբանտեսումէՋավախքիհիմնախնդիրները։
Մեկ այլ ՀՀԿ–ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ հայտարարել է, որ կողմ է քվեարկելու բյուջեին ու ընդգծել, որ բյուջեի առանձին հոդվածներով ֆինանսական հատկացումներ են նախատեսված ջավախքահայերի խնդիրների լուծման համար։ Շ. Թորոսյանը, սակայն, նկատել է, որ տարեց տարի բյուջեն ավելանում է, իսկ ջավախքահայությանը հատկացվող գումարներրը՝ կրճատվում։
–Գուցե կառավարությունը կաշկանդվում է այս խնդիրը բարձրաձայնել, բայց ես պետք է պարզ ասեմ. այն, ինչ մենք ուզում ենք անել, բայց չենք կարողանում, պայմանավորված չէ միայն մեզանով։ Եկեք պարզ խոսենք, եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Ես վստահ եմ՝ դպրոցների վերանորոգման գումարի հանումը բյուջեից պայմանավորված է վրացական իշխանությունների կոշտ կեցվածքով։ Դպրոցական դասագրքերի ֆինանսավորումը մենք ստիպված հանեցինք, որովհետև վրացական իշխանություններն արգելեցին Հայաստանից դպրոցական դասագրքեր մատակարարել Վրաստանի և նաև Ջավախքի հայկական դպրոցներ,–հայտարարել է ջավախքահայ պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ միայն «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասագրքերն է ՀՀ–ն մատակարարում Ջավախքին, այն էլ մեծ դժվարությունների գնով.
–Դպրոցական գույքը մենք չենք բաշխում դպրոցներին, տրամադրում ենք տեղական իշխանություններին, որոնք այն բաշխում են այնպես, ինչպես իրենք են ուզում։ Եվ շատ դեպքեր կան, երբ Հայաստանի տրամադրած դպրոցական գույքը բաժանվել է ջավախքի վրացական դպրոցներին,–նշել է Շ. Թորոսյանը,–իհարկե, որ վրաց իշխանությունների կոշտ դիրքորոշումն է պատճառը, որ մենք չենք կարողանում աջակցություն ցուցաբերել Ջավախքին, փաստ է։ Բայց փաստ է նաև այն, որ Հայաստանի իշխանությունները պետք է կոշտացնեն իրենց դիրքորոշումը վրացահայության և ջավախքահայության հիմնախնդիրները հայ–վրացական հարաբերություններում օրակարգային առաջատար տեղերում ամրակայելու համար։ Ես եղել և մնում եմ ՀՀ իշխանությունների թիվ մեկ քննադատն ա՛յդ տեսանկյունից, և մենք պետք է կարողանանք նրանց իշխանությանը համոզել, պահանջել, պարտադրել, որպեսզի այդ խնդիրները դառնան քննարկաման առարկա և լուծվեն։ Այլապես եթե վրաց իշխանությունները չեն ցանկանում, մենք ինչքան էլ ուզենանք, չենք կարող։ Եվ պարզ է՝ ինչու չեն ուզում, ինչու չեն ուզում, որ դպրոց, կրթություն, գիտություն զարգանա Ջավախքում։
Ջավախահայ պատգամավորն ավելացրել է նաև, որ այսօր հայտնվել են մարդիկ, ովքեր քննադատում են, որ ՀՀ պետական բյուջեի նախագիծում քիչ փող է տրամադրված Ջավախքին։
–Իսկապես քիչ փող է տրված, բայց մենք մի օր հարցրե՞լ ենք, թե ինչու է այդ փողը քիչ տրված։ Մի օր մենք հարց բարձրացրե՞լ ենք, թե ինչպես է հարևան երկիրն ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարածաշրջանում խտրական քաղաքականություն վարում։ Ո՛չ։ Եվ նույն այդ մարդիկ, ընդհակառակը, եթերից հայտարարում են, թե Վրաստանի իշխանությունները Ջավախքում հրաշալի քաղաքականություն են վարում, Ջավախքում վիճակը դրախտային է և նույնիսկ այնտեղ ներգաղթ է սկսվել։ Ծիծաղելի է, հասկանում եք։ Եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, եթե այնտեղ դրախտային է վիճակը, էլ ինչո՞ւ եք փող ուզում բյուջեում։ Պետք չէ Ջավախքի խնդիրը դարձնել էմոցիաների պարպման մի խնդիր։ Դա սխալ է։ Այս հարցերում պետք է լինել օբյեկտիվ և պետք է քննադատության թիրախը ճիշտ ուղղության վրա դնել՝ այն, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հասնել Վրաստանի հետ հարաբերություններում ջավախքահայության հիմնախնդիրների գլոբալ քննարկմանը։ Մենք անընդհատ կառավարությունից պահանջելու ենք, միշտ քննադատելու ենք այս հարցում, բայց ոչ երբեք ջավախքահայերին մոտ դիվիդենտներ շահելու համար։
Ջավախքահայ պատգամավորը մեղադրել է վրացական իշխանություններին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահ Հայկ Սանոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու 2012թ. պետական բյուջեի նախագծին, քանի որ այն ամբողջությամբ անտեսում է Ջավախքի հիմնախնդիրները։

7or.am