Լրահոս

16.11.2011 13:12


Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալմաթի

2011թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ  հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը