Լրահոս

16.11.2011 13:09


Ռոք համերգին վարչապետը սթափ է ներկայացել

Ռոք համերգին վարչապետը սթափ է ներկայացել

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երիտասարդության համաշխարհային օրվա  և Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Սունդուկյանի անվան թատրոնում տեղի է ունեցել ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Ռոք համերգին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, ականատեսների  վկայությամբ, սթափ է եղել և համերգին մնացել  է շատ քիչ։

Հիշեցնենք, որ Երիտասարդության համաշխարհային օրվա  և Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը օրեր առաջ Մարզահամերգային համալիրում կազմակերպել էին  Թաթա Սիմոնյանի համերգը, որի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ոչ սթափ վիճակում՝ չկարողանալով արտաբերել բառերը։

Այս խորագրի վերջին նյութերը