ՀՅԴ–ական պատգամավորն առաջարկում է լուծել նախորդի և ներկայի հակասությունը
Խորհրդարանում սկսվել է 2012թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ ՀՀԿ–ն մասնակցություն է ունեցել քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում և չի՛ վարել ցածր եկամուտի քաղաքականություն։
–Հակառակը, խրախուսել է, որ Հայաստանում ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին նախընտրական ծրագրի շրջանակներում նաև հայտարարում էին աշխատատեղեր ստեղծելու մասին բավական մեծ թվեր և կյանքը ցույց տվեց, որ այդ խնդիրներն էլ լուծվեցին և ներգաղթն էլ ապահովվեց։ Հիմա կառավարությունը վարում է ցածր եկամուտի քաղաքականություն, որը նպաստում է արտագաղթին։ Այստեղ հակասություն կա։ Ես առաջարկում եմ այս հակասությունը ձեր մեջ լուծել,–հայտարարել է Արա Նռանյանը։
Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեն ծախսում է քաղաքական մեծամասնությունը և կոչ արել չմոռանալ, որ այդ բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների հարկերից։
–Կառավարությունը և մեծամասնությունը չպետք է ասի՝ եթե բյուջեն ընկել է իմ ձեռքը, ուրեմն ես այն պետք է տնօրինեմ այնպես, ինչպես պետք է ի՛նձ իմ իշխանությունը վերարադրելու և քաղաքական մեծամասնության շահերը պաշտպանելու համար,–հայտարարել է ՀՅԴ–ական պատգամավորը։

7or.am