Արամ Գ. Սարգսյան. «Սուրեն Խաչատրյանը միակը չէ, ով իրեն այդպես է պահում»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է.
–Ներքաղաքական այս իրավիճակը խոսում է այն մասին, որ մենք չունենք ռազմավարական զարգացման հստակ ծրագիր։ Եթե գոնե երեք տարի առաջ փորձեին մեր իշխանությունները ռազմավարություն մշակել, այսօր գոնե պտուղներ կունենանայինք։ Դաժան մրցակցություն է սպասվում նույն կոալիցիայի ներսում։ Այդ պայքարին կմիանան նաև այլ ուժեր։
Ինչ վերաբերում է ՀԴԿ–ի դիրքորոշմանը, ապա Սարգսյանը նշել է, որ փետրվարի համագումարին իրենք կորոշեն, թե ընտրություններին ինչ ձևաչափով են մասնակցելու։
Սարգսյանն իր գնահատականն է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարբած ելույթին և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպին։
– Իմ համար զարմանալի է, ես լսել եմ նրա ելույթը, ու ձեր տպավորությունը չունեմ։ Ինքը ուղղակի պետք է պաթոսով ելույթ ունենար, իսկ նա չի կարող, դա անսովոր է իր համար, դրա համար էլ այդպես է թվացել։ Իսկ ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի դեպքին, ապա այստեղ ռեցիդիվ է, սա առաջին դեպքը չէ այս անձի հետ կապված, սա շարունակական երևույթ է, և նա միակը չէ, ով իրեն այդպես է պահում։ Այստեղ անհասկանալի է իշխող քաղաքական ուժի ու նրա ղեկավարի դիրքորոշումը։ Ի՞նչ է, պետք է սպասենք, որ իսկապես ծանրագույն հանցագործություն կատարեն, որպեսզի հասկանա՞նք, որ նրանք իրենց տեղում չեն գտնվում։ Հա, հասկացանք, ես հարգում եմ իրենց ներդրումը պատերազմում, բայց դա հո չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է այսպես փայփայել՝ անտեսելով նրանց պահվածքը։ Իսկ որքան ազատամարտիկներ այսօր ծանրագույն վիճակում են, ո՞վ փոխհատուցեց նրանց ներդրումը պատերազմի մեջ,–հայտարարել է Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե համապատասխան փաստեր ի հայտ գան, ապա Սուրեն Խաչատրյանը պետք է աշխատանքից ազատվի։

7or.am