ՀՅԴ–ի օրինագիծը չի ընդունվել. մեծամասնությունը քվեարկությանը չի մասնակցել
Արտահերթ կարգով ՀՅԴ–ի ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի» և «Եկամտահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծն այսօր քննարկման դնելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նախընտրական շրջան է և այս նախագիծն ընդունելն իրենց համար կարող էր մեծ պոպուլիզմ լինել, բայց մինչև կառավարությունն օրինագծի համար համապատասխան բազա չունենա, ՀՀԿ–ն պոպուլիզմի ճանապարհով չի գտնա։
–Ուստի, եթե քվեարկության դրվի, մենք քվեարկությանը չենք մասնակցելու,–ասել է ՀՀկ խմբակցության ղեկավարը։
Ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ այս օրինագծի տրամաբանությունը և փիլիսոփայությունը եղել է թե՛ կառավարության գործունեության ծրագրի, և թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային դրույթների մի հատվածը։
–Հետևաբար, մեր խմբակցության առաջարկն՝ առաջին ընթերցմամբ ընդունվի, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ քննարկումներ ծավալվեն, շատ ավելի արդյունավետ և տրամաբանական կլինի, և հնարավորություն կտա մեզ բոլորիս իսկապես հասկանալ, արդյոք մենք կարո՞ղ ենք նախագիծն այս սխեմայով միանգամից գործարկենք 2012թ. հունվարի 1–ից, թե ինչ–որ ժամանակ հետո գործողության մեջ դնել։ Այսինքն, մենք պատրաստ ենք փոխզիջումային քննարկումներ ծավալել։Մենք կոչ ենք անում քաղաքական մեծամասնությանը, եթե կամքը կա, մոտենա՛լ այդ ուղղությամբ,–նշել է Ա. Մինասյանը։
Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ քաղաքական մեծամասնությունն արդեն փոխզիջման գնացել է և ասել, որ այդ գաղափարը տեսականորեն ընդունելի է, բայց այսօր դա միայն թղթի վրա գրված գաղափար է։
–Մենք էլ ոչ պակաս շահագրգռված չենք, որպեսզի մեր հասարակության սոցիալական վիճակը լավանա, բայց ամեն ինչ ոչ թե պետք է լինի թղթի վրա, այլ իրականանալի,–եզրափակել է Է. Շարմազանովը։
Ի վերջո հարցը դրվել է քվեարկության և 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել։
ՀՅԴ–ի օրինագիծը չի ընդունվել. մեծամասնությունը քվեարկությանը չի մասնակցել
Արտահերթ կարգով ՀՅԴ–ի ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի» և «Եկամտահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծն այսօր քննարկման դնելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նախընտրական շրջան է և այս նախագիծն ընդունելն իրենց համար կարող էր մեծ պոպուլիզմ լինել, բայց մինչև կառավարությունն օրինագծի համար համապատասխան բազա չունենա, ՀՀԿ–ն պոպուլիզմի ճանապարհով չի գտնա։
–Ուստի, եթե քվեարկության դրվի, մենք քվեարկությանը չենք մասնակցելու,–ասել է ՀՀկ խմբակցության ղեկավարը։
Ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ այս օրինագծի տրամաբանությունը և փիլիսոփայությունը եղել է թե՛ կառավարության գործունեության ծրագրի, և թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային դրույթների մի հատվածը։
–Հետևաբար, մեր խմբակցության առաջարկն՝ առաջին ընթերցմամբ ընդունվի, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ քննարկումներ ծավալվեն, շատ ավելի արդյունավետ և տրամաբանական կլինի, և հնարավորություն կտա մեզ բոլորիս իսկապես հասկանալ, արդյոք մենք կարո՞ղ ենք նախագիծն այս սխեմայով միանգամից գործարկենք 2012թ. հունվարի 1–ից, թե ինչ–որ ժամանակ հետո գործողության մեջ դնել։ Այսինքն, մենք պատրաստ ենք փոխզիջումային քննարկումներ ծավալել։ Մենք կոչ ենք անում քաղաքական մեծամասնությանը, եթե կամքը կա, մոտենա՛լ այդ ուղղությամբ,–նշել է Ա. Մինասյանը։

7or.am