Լրահոս

16.11.2011 11:55


Խուլիգանները «ստիպել» են «Ավրորային» կրակել 95 տարի անց

«Ավրորա» հածանավը 95 տարի անց կրկին կրակել է դատարկ փամփուշտով։ Համացանցում տարածված տեսանյութում կարելի է նկատել, թե ինչպես են անհայտ անձինք ներխուժում նավ և կրակ արձակում։

Հայտնի է դարձել, որ կրակոցը որոտացել է նոյեմբերի 7–ին։ Դեռևս հայտնի չէ՝ նկարահանված տեսանյութը համապատասխանո՞ւմ էիրականությանը, թե՞ ոչ։

Ռազմական հրամանատարության ներկայացուցիչները տեսանյութը կեղծ են անվանել։ Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարի մամլո խոսնակը պնդել է, թե ո՛չ նոյեմբերի 7–ին և ո՛չ մյուս օրերին «Ավրորան» չի կրակել։ Այս խոսքերն է  հաստատել նաև Կենտրոնական ռազմածովային թանգարանի տնօրեն Անդրեյ Լյալինը։

Այս խորագրի վերջին նյութերը