Լրահոս

16.11.2011 11:31


Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին քննադատել է ցույցերը ճնշելու համար

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին քննադատել է ցույցերը ճնշելու համար

«Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին քննադատել է այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ ցուցարարներին ցրելիս կիրառած ուժի և մեթոդների համար։

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ խաղաղ ցույցերի հարյուրավոր մասնակիցներ, որոնք պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ, ձերբակալվել են, իսկ որոշ դեպքերում ծեծի ենթարկվել անվտանգության ուժերի կողմից։

Զեկույցում նաև ասվում է, որ Արևմուտքը չի կարողացել գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական ազատության ապահովման համար։ «Միջազգային համաներում»–ը արևմտյան երկրներին մեղադրում է, թե Ադրբեջանի նավթի և գազի շահերն իրենց համար մարդու իրավունքների պաշտպանությունից գերադասելի են։

Այս խորագրի վերջին նյութերը