Լրահոս

16.11.2011 10:45


Թաթա Սիմոնյանը ԲՀԿ–ի համերգին չի հրավիրվել. աստղերը ՀՀԿ–ից նեղացա՞ծ են

Թաթա Սիմոնյանը ԲՀԿ–ի համերգին չի հրավիրվել. աստղերը ՀՀԿ–ից նեղացա՞ծ են

Նոյեմբերի 17–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո հայ աստղերի մասնակցությամբ համերգ է տեղի ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ԲՀԿ երիտասարդական միությունը տոնական այդ համերգը կազմակերպել է ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ երիտասարդների օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցություն էր համերգ կազմակերպել։

«7օր»–ի տեղեկություններով, սակայն, աստղերից շատերին վրդովեցրել և անգամ վիրավորել է այն փաստը, որ ՀՀԿ–ի այդ միջոցառմանը հիմնականում միայն Թաթա Սիմոնյանն է հանդես եկել։ Եվ որպեսզի այսպես ասած մուռ հանեն ՀՀԿ–ից, ԲՀԿ–ի համրեգին կամովին պատրաստակամություն են հայտնել անգամ անվճար երգել։

«7օր»–ը կապ է հաստատել ԲՀԿ երիտասարդական միության մշակութային հարցերի պատասխանատու Արկադի Շուշանյանի հետ։ Նա ասել է, որ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամեն տարի է համերգ կազմակերպում, և բոլոր ճանաչված երգիչ–երգչուհիները հաճույքով համագործակցում են ԲՀԿ–ի հետ։ Ա. Շուշանյանը, սակայն, հերքել է լուրերը, թե աստղերից ոմանք, նեղացած լինելով ՀՀԿ–ից, անվճար են երգելու։

Ի դեպ` ԲՀԿ–ի համերգին Թաթա Սիմոնյանը չի հրավիրվել։ Թե ինչո՞ւ, Ա. Շուշանյանը «7օր»–ին ասել է.

–Նպատակահարմար չենք գտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը