Ղարաբաղաադրբեջանական շփման գծում վաղը դիտարկում է նախատեսվում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ նոյեմբերի 17–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, անձնական օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը։
Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը։