Երկրաշարժի հետևանքով սեփական տուն կորցրած ընտանիքները չեն փոխհատուցվում
ՀՀ կառավարության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ներկայումս ընթացող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տներ հատկացվում են անօթևանների հերթացուցակում հաշվառված միայն այն ընտանիքներին, ովքեր բնակարաններ են կորցրել բազմաբնակարան շենքերից: Իսկ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված ավելի քան 150 ընտանիքներ, ովքեր երկրաշարժի հետևանքով կորցրել են սեփական տներ այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման և նրանց փաստաթղթերը չընդունվեցին ՀՀ քաղշին. նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից: Անօթևանության այս կարգավիճակում կան այնպիսի ընտանիքներ, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում:
85-ամյա Մարիամ Ղարագյոզյանն անբուժելի հիվանդությամբ տառապող իր աղջկա` Գեղեցիկի հետ, տաս տարի առաջ տնակի ամբողջովին հրկիզվելուց հետո, մինչև օրս ապրում են Գյումրու, Կոմինտերնի փողոցի 13 տան մի անկյունում:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://www.youtube.com/watch?v=ZDl-vdOMRM4&feature=channel_video_title :