Փորձագետ. «Անառողջ միջավայր են ձևավորել գործարարության համար»
Էթնոաշխարահրագրագետ Արտաշես Բոյաջայնի կարծիքով վերջին տարիներին արտագաղթը Հայաստանից, առավել ևս Գյումրիից աղետալի չափերի են հասել: Արտագաղթի հիմնական պատճառներն, ըստ էթնոաշխարահգրագետի, գործազրկության բարձր մակարդակն ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն են:
«7 օր»–ի այն հարցին, թե կառավարության ջանքերը Գյումրիում տեխնոպարկ կառուցելու և ազատ տնտեսական գոտի ստեղծելու առումով, որևէ դրական ազդեցություն չի ունեցե՞լ բնակչության սոցիալ տնտեսական վիճակի վրա, Արտաշես Բոյաջյանը պատասխանել է.
«Ամենևին։ Հնարավոր է, որ 5-10 հոգի ավելի լավ են սկսել ապրել տեխնոպարկի գոյությունից: Սակայն քաղաքի զարգացման առումով որևէ խնդիր չի լուծվել՝ ես չեմ տեսնում: Տեխնոպարկի անունը կա, ամանում չկա: Թող բերե՛ն ասեն՝ տեսեք այսինչը արտադրել ենք տեխնոպարկի շրջանակներում՝ չեմ տեսել այդպիս բան: Արտադրությունը ամբողջովին պարալիզացված է, մի քանի ձեռնակրություն է աշխատում»:
Փորձագետը գտնում է, որ բարոյահոգեբանական մթնոլորտը ևս հսկայական նշանակություն ունի.
«Հեռանկարի բացակայությունից հեռանում են սոցալապես ապահոված մարդիկ, որոնք ինչ որ բան են ստեղծում, գնում է ազգի սերուցքը, որը ամենասարսափելին է: Անառողջ միջավայր են ձևավորել գործարարության համար: Եթե լյունպեն խավը հեռանար հոգ չէր, սակայն ցավոք սրտի հիմա հակառակն է»,- ասել է Արտաշես Բոյաջյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի