Լրահոս

16.11.2011 00:23


Անօթևան և մանկուց հաշմանդամ երկու երեխաներ ունեցող ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից

Գյումրու ծայրամասերից մեկում, Դանիելյան փողոցի 225/201 տնակում բնակվող Եփրիկյանների ընտանիքը երկրորդ ամիսն է ինչ զրկվել են սոցիալական նպաստից: Մանկուց հաշմանդամ երկու երեխաների մորը` Սիրարփիին Գյումրու թիվ 2 սոցիալական ծառայությունից, իրենց չորս անձից բաղկացած ընտանիքին նպաստից զրկելը պատճառաբանել են 16-ամյա մանկուց և անկողնային հաշմանդամ դստրոջ հաշմանդամության մասին բժշկական հանձնաժողովի տեղեկանքի բացակայությամբ:

Ընտանիքի հայրը նույնպես գործազուրկ է և անբուժելի հիվանդությամբ է տառապում: Պետության կողմից նրանց ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանի որ նրանք երկրաշարժին բնակվել են վարձով և բնակարան չեն կորցրել:

Այն տնակային թաղամասը, որտեղ բնակվում է նաև Եփրիկյանների ընտանիքը ենթակա է տեղահանման, քանի որ տնակների մեծ մասը տեղադրված են բարձր լարման հաղորդալարերի տարածքում: Այդ մասին, դեռևս աշնանը, մի քանի տասնյակ տնակներից բաղկացած թաղամասի բնակիչներին զգուշացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերերի անունից:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում  http://www.youtube.com/watch?v=T-23JVEVj-k:

Այս խորագրի վերջին նյութերը