Լրահոս

15.11.2011 18:04


Զարուհի Փոստանջյան. «Ինչպե՞ս կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործմամբ և դրանով ցույց տալ՝ իբր աշխատատեղեր են ստեղծվում»

Զարուհի Փոստանջյան. «Ինչպե՞ս կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործմամբ և դրանով ցույց տալ՝ իբր աշխատատեղեր են ստեղծվում»

Այսօր՝ Աժ հայտարարությունների ժամին, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀՀ–ում գրանցվող անոմալ ծնունդների, չբերությունների, վիժումների ցուցանիշները, ինչպես նաև օդում, հողում, ջրում, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում ծանր մետաղների և այլ նյութերի առկայությունը մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի նորմերը։ Այս ամենի համար նա մեղադրել է կառավարությանը՝ քննադատելով վերջինիս գործողություններն առ այն, որ հանքավայրերը շահագործելու համար մի շարք ընկերությունների տրամադրվել են արտոնագրեր, որոնք երկրի ընդերքի շահագործումն իրականացնում են՝ վնասելով շրջակա միջավայրին։

–Ինչպե՞ս կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործմամբ և դրանով ցույց տալ՝ իբր աշխատատեղեր են ստեղծվում։ Այս ամենի հետևանքով տուժում է ոչ միայն շրջակա միջավայրը, որն աղետալի ազդեցություն է կրում, այլև ՀՀ տնտեսությունը,– հայտարարել է Փոստանջյանը՝ պարզաբանելով, որ տնտեսությունը չպետք է հիմնվի լոկ բնական ռեսուրսների «գիշատիչ» շահագործման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը