Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները չեն կարողանում ապահովել իրենց ներկայացրած այդչափ համեստ ցուցանիշները»
Այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խոսել է 2012թ. պետբյուջեով նախատեսվող հարկեր–ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի մասին։
Նա նշել է, որ, ըստ 2012թ. պետբյուջեի նախագծի, հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է ընդամենը 17,36%, մինչդեռ ՀՀ կառավարության 2009–2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2011–ին այն պետք է հասներ 19%–ի։
–Սա ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել նույնիսկ իրենց ներկայացրած այդչափ համեստ ցուցանիշները։ Դա որևէ կերպ կապված չէ 2008թ. ճգնաժամի հետ, քանի որ կազմվել է ճգնաժամից հետո,–նկատել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ ներկայիս իշխանությունները կա՛մ ի զորու չեն իրականացնելու անհրաժեշտ գործառույթներ, կա՛մ ցանկություն չունեն իրականացնելու, քանի որ տվյալ պարագայում ստվերից դուրս կգան բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների և օլիգարխների բիզնեսները։
Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները չեն կարողանում ապահովել իրենց ներկայացրած այդչափ համեստ ցուցանիշները»
7or.am