Հարցազրույց երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ
–Դուք և մի խումբ երիտասարդներ քանի օր շարունակ պայքարում էիք Թռչկանի ջրվեժի մոտ և թույլ չէիք տալիս, որ շարունակվեն շինարարական աշխատանքները։ Ի՞նչ արդյունքի հանգեցրին Ձեր գործողությունները։
–Այդ գործողությունների շնորհիվ դադարեցվել են շինարարական աշխատանքները, տարածքից դուրս է բերվել այնտեղ աշխատող ամբողջ տեխնիկան։ Կարելի է ասել՝ տարածքն ազատագրված է։
–Մի քանի ակտիվիստներ, որոնց թվում նաև Դուք, սափրել են իրենց գլուխները։ Դա՞ ինչ նպատակ է հետապնդում։
–Վերածննդի նպատակ ունի. պայքարը նման էր ծոմի, որովհետև այն մարդիկ, ովքեր սկզբից մինչև վերջ պայքարել են, գիտեն, որ դա օրերով տևած ծոմ էր։ Ծոմից դուրս եկանք այս կերպ՝ զոհաբերելով մեր մազերը մայր բնությանը։ Գառ մորթելու փոխարեն մենք մեր մազերը զոհաբերեցինք և դրանով երկրորդ անգամ վերածնվեցինք որպես բնության զավակներ։
–Այս հաջողությունից հետո Դուք դեմ եք հանդես գալիս նաև Հրազդանում երկաթահանքի շահագործմանը։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ։
–Այսօր Հրազդանին նվիրված առաջին ժողովն է լինելու։ Հրազդանում երկաթահանքի շահագործման դեմ գործողությունը դեռևս նոր է սկսվում, չնայած մի քանի հոգով արդեն այցելել ենք այնտեղ ու փորձել ուսումնասիրել տեղանքը։ Այնտեղ անախորժություն եղավ։ Ռուսները մեզ փորձեցին կանգնեցնել, թե մենք իրավունք չունենք այնտեղ գտնվել և խոչընդոտում ենք իրենց աշխատանքը, նույնիսկ ոստիկանություն կանչեցին։ Փատորեն, մենք մեր հողի վրա էլ իրավունք չունենք պայքարել։
–Դուք ինչ–որ քաղաքական ուժի հարո՞ւմ եք։
–Ո՛չ։ Մեր գործողությունները զուտ քաղաքացիական են։ Եթե կան մարդիկ, որոնք, որպես քաղաքացի, ուզում են աջակցել մեզ, խնդիր չկա։ Սակայն եթե դա ինչ–որ քաղաքական բնույթ է կրելու, մենք կառանձնանանք։
Մարիամ Սուխուդյան.

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը