Քաղծառայողների ֆեյսբուքյան բողոքը հանգեցրել է նրանց գործազրկությանը
ՀՀ մի քանի նախարարություններում մի քանի օր է, ինչ բուռն գործընթացներ են։ Բանն այն է, որ քաղաքացիական ծառայողները մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Եվ այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղծառայողներ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սկսեցին բուռն քննարկումներ իրականացնել և նույնիսկ համապատասխան խումբ ստեղծեցին «Բաց նամակ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին» անվանումով։
Այս քաղծառայողների խումբն առաջարկեց, որ 2012-ի բյուջեով նախատեսվող 18 մլդ դրամն ուղղվի ոչ թե քաղծառայողների համար նախատեսվող սոցիալական փաթեթին, այլ բազային աշխատավարձի չափի բարձրացմանը, որն այդ գումարի տրամադրման դեպքում կդառնա առնվազն 65000 դրամ ներկա 40000 դրամի փոխարեն: Այդ փաթեթով, որը քաղծառայողները որակել էին «սոցիալական կուտ», կառավարությունը ծրագրում է կարգավորել քաղաքացիական ծառայողների հիպոթեկային, նրանց և նրանց ընտանիքի անդամների առողջապահական և ուսման վճարների խնդիրները: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, խոսելով փաթեթի մասին, հայտարարել էր, թե փաթեթի վերջնական շահառուների թիվը դեռ ճշտվում է։ Մինչդեռ ակտիվիստ քաղծառայողների մտավախությունն այն է, որ այդ փաթեթը հասանելի կլինի որոշակի խմբերի համար միայն։ Կա տեղեկատվություն, որ ակտիվիստ քաղծառայողներ որոշ նախարարություններում ճնշումների են ենթարկվում, և նրանք սպառնալիքների ներքո աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 4 քաղծառայող ակտիվիստ դիմում է գրել: Այս ամենի մասին վկայում են նաև ակտիվիստների՝ սոցիալական կայքի իրենց խմբում կատարած գրառումները։
Տեղեկացնենք, որ քաղծառայողին աշխատանքից հեռացնելու իրավունք չկա. դա պետք է անի միայն քաղծառայության խորհուրդը, որի միջոցով նա նշանակվել է այդ պաշտոնում, այն էլ այն դեպքում, երբ իր աշխատանքի ընթացքում քաղծառայողը լուրջ խախտումներ է թույլ տվել: