Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց ծառայությունները վրացական շուկային
Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններն արդեն չորրորդ անգամ կմասնակցեն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը (GITI), որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում: Մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ ԷսՎերիսել Սերվիս», «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները: Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն:
Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումն արտասահմանյան շուկայում:
Միջոցառման ընթացքում հայկական կազմակերպությունները ‹‹Հայկական անկյուն›› տաղավարում կներկայացնեն Հայաստանի լավագույն թվային լուծումները վրացական շուկային և միջոցառմանը ներկա արտասահմանյան գործընկերներին, հանդես կգան գործարար ներկայացումներով, կմասնակցեն տարածաշրջանային նշանակություն ունեցող լավագույն Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախագծերի և իրականացրած ծրագրերի մրցույթին:
Հայկական կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը: Միջոցառումը բաղկացած է կոնֆերանսների շարքից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից: Կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Արդարադատության նախարարությունը:
Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց ծառայությունները վրացական շուկային
Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններն արդեն չորրորդ անգամ կմասնակցեն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը (GITI), որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում: Մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները: Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն: