ՀՅԴ–ն առաջարկում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձը. հարցն ԱԺ–ում քննարկվում է արտահերթ
Օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ ՀՅԴ–ն արտահերթ կարգով քննարկման է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի» և «Եկամտահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովն այս նախագծին դրական եզարակացություն չի տվել։
ՀՅԴ–ն առաջարկում է ՀՀ–ում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի միասնական քաղաքականություն։
–Առաջարկում ենք՝ յուրաքանչյուր նախորդ տարվա համար ՀՀ–ում աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափերը սահմանվում են ՀՀ–ի պետական բյուջեի մասին օրենքով, աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող պակաս լինել 12 ամսվա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից, կենսաապահովման նվազագույն բյուջեից, իսկ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը սահմանված լինելու դեպքում՝ հիմք ընդքունելով սպառողական նվազագույն զամբյուղի դրամական արժեքը, և միջին ամսական աշխատավրձի 50%–ից,–ասել է հիմնական զեկուցող, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը։
Այսպիսով, նվազագույն ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել 63 հազար դրամից, իսկ քաղծառայողների համար՝ 75. 800 դրամից։
ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ պնդել է, որ այս պահին տվյալ նախագծի ընդունումը սոցիալական քաղաքականության ոլորտում խնդիրներ կառաջացնի, քանի որ մինչ այդ անհրաժեշտ է փոխել ամբողջ սոցիալական համակարգը։

7or.am