Լրահոս

15.11.2011 15:07


Բաց նամակ ՄԻՊ անորակ «ծառայությունների» մասին

ԿԸՀ  կազմավորող  մարմին՝

ՀՀ  ՄԻ  Պաշտպանին

Հիշեցնելով, որ  Դուք  ԿԸՀ  երեք  անդամներ  եք  նշանակել, տեղեկացնում  եմ, որ  համաձայն  ընտրական օրենսգրքի  1-ին  հոդվածի  պահանջների, պատասխանատվություն եք կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար: Այսինքն, Ձեր  գործը  ոչ միայն  ԿԸՀ անդամներ  նշանակելն  է, այլև, համապատասխան  «ծառայություններ»  մատուցելն  է: Սակայն, տպավորություն  է  ստեղծվում, որ  ըմբռնումով  չեք  մոտենում  իրավական  այդ  նորմին, այն  է՝  անթաքույց  ընտրաանգործության  եք  մատնված, այդ  թվում, պատշաճ  ձևով  չեք  քննում  ընտրաբողոքները:

Ավելին, այսօր, մեր  երկրում  թիվ  մեկ  իրավունքի  պաշտպանություն  է  հռչակված  ընտրական իրավունքը, սակայն  ի՞նչ  ծառայություն  եք  մատուցել  այդ  ուղղությամբ, բացի  խառնիճաղանճ  ԸՕ-ի  պաշտպանությունից  և  խեղկատակության  վերածված  ԿԸՀական  Ձեր մրցույթից:

Իսկ, ընտրական  գործընթացներին  առնչվող  ներկայումս  իրականացվող  ապօրինությունների  աննախադեպ  հրավառության  դեմ  նախաձեռնություներ  ցուցաբերելու  փոխարեն, զբաղված  եք,  հիմնականում, Ձեր  լիազորություններին  չառնչվող  նախաձեռնությունների  ցուցադրմամբ:       «Արդարության  պակասի» խրատելու առաջամարտիկ   եք  Ձեզ  պատկերացնում, սակայն ճիշտ  հակառակ եք  գործում:

Փորձեք, գոնե, ընդօրինակել,   Ձեր  նախորդի  գործունեությունը, որում  անտարբերության  կամ  տգիտության  գրեթե  չես  հանդիպի:

Եղե՛ք  ուշադիր՝ ՄԻՊ  պաշտոնի  նշանաձողն  է  իջնում, անգամ...  ծաղրվում:

Հարգանքով՝

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն /ՀՊԱԿ/ նախագահ`  Ռ. Թորոսյան

Հ.Գ. Ի  դեպ, արդեն  ուրվագծվում  է, թե  ինչու, առանց «աչք  թարթելու», օրենսդրական, այդ  թվում, սահմանադրական, կոպիտ  խախտումներով  «ընտրվեցիք» ՄԻՊ  պաշտոնին:

Այս խորագրի վերջին նյութերը