Գագիկ Մելիքյան. «Ընդդիմադիր ուժերը ցանկանում են համախմբվել և մեկ ուժով ներկայանալ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն այսօրվա ասուլիսում նորմալ է բնորոշել ներքաղաքական վիճակը։
–Նախընտրական փուլ է, և քաղաքական ուժերը ճշտումներ են կատարում իրենց դիրքորոշումներում. փորձում են կենտրոնացնել ու համախմբել իրենց ուժերը, որպեսզի առաջիկա ընտրություններին ավելի պատրաստ ներկայանան,–ասել է բանախոսը։
Հարցին, թե վերջին օրերի պաշտոնանկությունները նշանակո՞ւմ են արդյոք, որ ՀՀԿ–ն արդեն սկսել է նախընտրական շրջանը, Գ. Մելիքյանը պատասխանել է.
–Նախընտրական շրջանը Հանրապետականի համար սկսվել է նախորդ ընտրության հաջորդ օրը։
ՀՀԿ–ական պատգամավորն ընդդիմադիր դաշտում խոշոր փոփոխություններ չի ակնկալում։
–Ընդդիմադիր դաշտն արդեն ձևավորված է, և նրանք ցանկանում են համախմբվել, մեկ ուժով ներկայանալ,–նկատել է նա՝ հավելելով, որ դա դժվար իրականացվող խնդիր է։

7or.am