Լրահոս

15.11.2011 14:40


ՀՀԿ–ական պատգամավորը համոզված չէ, որ Սյունիքի մարզպետը ծեծել է Սիլվա Համբարձումյանին

ՀՀԿ–ական պատգամավորը համոզված չէ, որ Սյունիքի մարզպետը ծեծել է Սիլվա Համբարձումյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրագրողներին հայտնել է, թե մամուլից է տեղեկացել երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած դեպքի մասին։

–Դեպքն անընդունելի է։ Սակայն ես համոզված չեմ, որ դա եղել է,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը և հավելել,–խնդիրն իրավական դաշտում է, և նրանք պետք է պարզեն, թե իրականում դա տեղի՞ է ունեցել, թե՞ նման բան չկա։

Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, որոնք հաստատել են կատարվածը, Գ. Մելիքյանը նշել է.

–Ես այսօր խոսել եմ թվարկված ականատեսներից մեկի՝ Խաչիկ Մանուկյանի հետ, և նա հերքել է, որ նման դեպքի ականատես  է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը