Լրահոս

15.11.2011 14:33


Ֆիդել Կաստրո. «Իրանի դեմ ռազմական գործողությունները կհանգեցնեն համաշխարհային պատերազմի»

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իրանական «Մեհր» գործակալությանը մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքները։ «Իսրայելի կողմից Իրանի դեմ  ռազմական գործողությունները կհանգեցնեն համաշխարհային պատերազմի ։ Իրանը Սիրիա կամ Իրաք չէ, որ Իսրայելը օդային հարձակման միջոցով կարողանա խնդիրը լուծել: Իրանն ունի երկու կարևոր առավելություն, որոնց միջոցով խիստ պատասխան կտա ռազմական հարձակմանը: Առաջինը` դա մարդկային ռեսուրսն է, երկրորդը` ռազմական կարողությունը»,–ասել է Կաստրոն։

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու ժամանակը մոտենում է, որին ի պատասխան` Իրանի հոգևոր առաջնորդ, ԶՈւ գերագույն հրամանատար Ալի Խամենեին հայտարարեց, որ Իրանի դեմ իրականացվելիք ցանկացած ռազմական հարձակման կամ սպառնալիքի խիստ պատասխան կտրվի:

 

Այս խորագրի վերջին նյութերը