Ցմահ ազատազրկման դատապարտվածները դիմել են ՀՀ նախագահին
Մի խումբ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալներ բաց նամակ են գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Բաց նամակում ասվում է.
«Թույլ տվեք մեզ` մի խումբ ցմահ դատապարտյալներս, Ձեր ուշադրությունը հրավիրել մի ցավոտ խնդրի վրա: Բանն այն է, որ 2011թ-ի մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվեց որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:
Ըստ շատ մասնագետների, օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում: Դա են հուշում նաեւ օրենքում տեղ գտած հիմնավորումները. «Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է եւ գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը եւ նրա վերադարձը հասարակություն»:
Մինչ օրենքի ընդունումը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցում նշել էր. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի եւ ցմահ ազատազրկման միջեւ տարբերությունը: Եթե ոչ 15 տարի` ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէին կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին եւ հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին եւ իր մոտեցմամբ՝ նաեւ մեղադրյալների շահերին»: Աղվան Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:
Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով: Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ: Անգամ դատախազներն իրենց խոսքում նշում են, թե օրենքի փոփոխությունը ոչ թե մեղմացում, այլ խստացում է եւ հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Այնինչ շատ իրավաբաններ նշում են, որ օրենքը խստացում է միայն որոշակի ժամկետով ազատազրկվածների պարագայում, բայց բոլորովին այլ` ցմահ դատապարտյալների տեսանկյունից:
Նրանք ընդգծում են. «Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Այսինքն` ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որեւէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժե:
Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Սրանից հետեւում է, որ եթե մենք դատապարտվեինք Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա միգուցե մեզանից որոշների համար կարող էր որպես պատիժ չսահմանվել ցմահ ազատազրկումը, այլ, օրինակ` 16,17,18...այսինքն` մինչեւ 20 տարի պատժաչափ, ինչպես եւ նախատեսում է օրենքի ներկայիս փոփոխությունը:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում. արդյոք նորանկախ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների բանակում չկա՞ն այնպիսիները, ում արարքին համարժեք կլիներ ոչ թե մահապատիժը /ապա վերափոխումը ցմահ ազատազրկման/, այլ 16-20 տարիների միջակայքում ընկած պատժաչափը: Եթե այդպես է, ապա հենց օրենքի փոփոխության մեջ տեղ գտած հիմնավորումները իրականությանը չեն համապատասխանում, ավելին` նման փափախության անհրաժեշտություն չկար:
Գտնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական, բացառիկ հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի ԱՆՀԱՏԱԿԱՆ վերանայման միջոցով /որի նախադեպը մենք չունենք/, ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի, ինչպես դա արվել է պոստսովետական որոշ երկրներում /Ռուսաստան,Վրաստան.../` մահապատժից հրաժարումի ժամանակ: Այդպիսով` նաեւ փոքր-ինչ կնվազի Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը, որն, ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է նշել, մտահոգիչ է:
Հասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանի իրավասությունների մեջ չի մտնում դատական ակտերի վերանայման գործառույթը, ուստի վերադաս դատական ատյաններում մենք ակնկալում ենք մեր քրեական գործերի վերանայումները Քրեական օրեսգրքի ընձեռած վերը նշված բացառիկ հնարավորության հիմքով:
Հ.Գ. Եթե դատարաններում շարունակվի մեր գործերի զուտ ֆորմալ վերանայման գործընթացը, ապա մենք ստիպված կդիմենք բողոքի ծայրահեղ մեթոդի` հացադուլի»: