Պատգամավորները չեն կարողանում բանավիճել վարչապետի հետ
Խորհրդարանում 2012թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում հղում է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, բայց նման ելույթներ և նման հղումներ պատգամավորները շատ են լսել, սակայն նման ելույթներից իրականությունը չի փոխվում։ Ս. Սաֆարյանն անակնկալի է եկել նաև վարչապետի այն հավաստիացումներից, թե ներդրումների ծավալներն են ավելացել, աշխատատեղեր են բացվել և այլն։ Պատգամավորն ընդգծել է, որ իրենք քաղաքացիներից հակառակն են լսում, օրինակ, նրանք դժգոհում են, որ աշխատատեղերը կրճատվել են և այլն։
–Չի եղել տարի, երբ մենք չասենք, որ սա կայունացման, զարգացման բյուջե է, բայց հետընթաց ունենալու ժամանակ մեղքը գցել ենք ֆորսմաժորային իրավիճակների վրա,–ընդգծել է Ս. Սաֆարյանը։
Նա նաև դժգոհել է, որ խորհրդարանում կառավարության կողմից պետբյուջեն ներկայացնելու օրակարգն այնպես է կառուցված, որ պատգամավորները հնարավորություն չունեն բանավիճելու վարչապետի հետ։

7or.am