Կարծիք

17.04.2024 11:46


Այս դեպքը սև տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ․ Վահան Հովհաննիսյան

Այս դեպքը սև տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ․ Վահան Հովհաննիսյան

Յուրքանչյուր անգամ առնչվելով քաղաքական հետապնդման մտածում եմ, որ սա վերջն է, սրանից վատ լինել չի կարող։ Բայց ավաղ։ Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը դուրս է ամեն հասկացությունից, դուրս է անգամ դասական խոշտանգման հասկացությունից ու տրամաբանությունից։

Այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակագ, թեպետ նախնադարյան հասարակարգերում այդպիսի բան դժվար թե պատահեր։

Ու գիտե՞ք ինչն է հատկանշական այդ բռնարարքին․ բռնության յուրաքանչյուր դեպք ունի իր սահմանները, սակայն սա աչքի է ընկնում իր հանդգնությամբ, սանձարձակությամբ, լկտիությամբ, հաբըռգածությամբ։

Այս դեպքը նպատակ է հետապնդում վախ ներշնչել հասարակությանը, ահ ու դող սերմանել նրանց մեջ, որպեսզի որևէ մեկը չհանդգնի շեղ նայել իշխանության որևէ ներկայացուցչի։

Այս դեպքը սև տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ, մտնելու է դասագրքեր՝ որպես խոշտանգման կատարելագործված եղանակ։

Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը