Նոյեմբերի 14-ին` ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի 28 ՏՏ 801 պետհամարանիշի և ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 26 ՍԼ 206 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Փրկարարները ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1963 թվականին ծնված Նունե Նորիկի Լամբարյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1963 թվականին ծնված Կարեն Եզնիկի Սիրադեղյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին: Պարզվել է, որ ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականին ծնված Տիգրան Կարենի Սիրադեղյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Արեն Մանվելի Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ա. Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆ.Փանջոյանը նույնպես տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց:
Ավտոպատահար. կան զոհեր