Լրահոս

15.11.2011 11:20


Օդաչուների գործով ռուս–տաջիկական հարբերություններում լարվածությունը պահպանվում է

Ռուսաստանի ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ նախարարությունը նոյեմբերի 14-ին կանչել է Տաջիկստանի դեսպան Աբդուլմադժիդ Դոստիևին՝ հերթական անգամ քննարկելու ձերբակալված ռուս օդաչուների ճակատագիրը։

Մինչդեռ, Տաջիկստանի դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել «Rolkan Investments Ltd» ավիաընկերության ղեկավար Սերգեյ Պոլույանովի նկատմամբ։ BBC.ru փոխանցմամբ՝ նրան նույն մեղադրանքն են ներկայացրել, ինչ Վլադիմիր Սադովնիչեմին և Ալեքսեյ Ռուդենկոյին` սահմանի խախտում, մաքսանենգություն և միջազգային թռիչքների կանոնների խախտում:

ՌԴ–ում Տաջիկստանի դեսպանը խոստացել է  ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացնել հանրապետության ղեկավարին՝ վստահություն հայտնելով, որ  այս հարցում կողմերի համար ընդունելի որոշում կկայացվի:

Այս խորագրի վերջին նյութերը