Գյումրիում գործող թանգարանները չեն արտացոլում մեր հազարամյա պատմությունն ու մշակույթը
Անշուշտ, ուրախալի է, որ մեր քաղաքում գործում են բազմաթիվ թանգարաններ և կարծես այցելուների պակաս չունեն։ Սակայն եկեք մի անկեղծ հարցի պատասխանը փնտրենք։ Արդյո՞ք գործող թանգարաններից որևէ մեկը կամ բոլորը միասին ներկայացնում են Շիրակի կամ Կումայրի-Գյումրու պատմական, հազարամյա պատմությունն ու մշակույթը։ Անշուշտ, մենք այս ցավալի հարցի պատասխանը ունենք՝ ո՛չ, չեն ներկայացնում․․․ Այո՛, չեն ներկայացնում, քանի դեռ պատշաճ շենքային պայմաններում և միջավայրում չի գործում և իր հարուստ ցուցանմուշներով հյուրեր չի ընդունում մեր քաղաքի ամենահին պատմությունն ու ցուցանմուշները ունեցող թանգարանների թանգարանը, ամենագլխավորը՝ Շիրակի երկրագիտական թանգարանը։
Ի դեպ, 20-րդ դարասկզբի նախահեղափոխական հայ մամուլում մի ուշագրավ նյութ կա Ալեքսանդրապոլի առաջին պետական թանգարանի մասին։ Անշուշտ, այդ նյութում բերված տեղեկություններն իրապես կարելի է համարել ևս մեկ կարևոր մշակութային բացահայտում մեր քաղաքի հարուստ պատմությունից։
Փաստորեն 1900-ականների սկզբներին Ալեքսանդրապոլում գործել է պետական կարգավիճակ ունեցող Շիրակի պատմության թանգարան, որտեղ ցուցադրված են եղել հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող ցուցանմուշներ։
Ցավոք սրտի, հեղինակը այդ հոդվածում շատ հպանցիկ է ներկայացնում թանգարանի ցուցանմուշները՝ առավելապես ուշադրություն հրավիրելով անմխիթար վիճակի վրա։ Շենքի և վայրի նկարագրություններից կարելի է եզրակացնել, որ այն՝ Շիրակի թանգարանը, հավանաբար գործել է Առևտրական ուսումնարանի շենքում։
Այդ շրջանում ևս սուր է եղել մեր պատմական, քաղաքակրթական ժառանգությունը մեր հարևան-թշնամիների կողմից յուրացնելու խնդիրը։ Հետևաբար` կարևորվել է պատմական Շիրակի ընդերքից պեղված արժեքավոր հնամենի գտածոներով ցույց տալը, որ սա հայկական բնօրրան է, որտեղ հայերը՝ որպես բնիկներ ապրել, արարել, քաղաքակրթություն են ստեղծել հազարավոր տարիներ շարունակ։ Դժվար է ասել, թե դարասկզբին գործող թանգարանի նմուշներն ինչ ճակատագրի են արժանացել։ Դրանց մեծ մասը ենթադրաբար թալանվել ու ոչնչացվել են թուրքերի կողմից՝ 1918 թվականի և 1920 թվականի օկուպացիաների շրջանում։ Հայտնի փաստ է, որ հատկապես 1920 թվականի Ալեքսանդրապոլ ներխուժումից հետո թուրքերը հիմնահատակ թալանել են Առևտրական ուսումնարանի շենքը։
Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի տասնամյակ հետո, հենց այդ շենքում է գործել է Շիրակի պատմության թանգարանը, որը ավելի ուշ վերանվանվել և կոչվել է Շիրակի երկրագիտական թանգարան։
Առանց վարանելու կարող ենք ասել, որ հենց Շիրակի երկրագիտական թանգարանն, որը իր ավելի քան հարուստ ցուցանմուշներով կարող է ներկայացնել մեր դարավոր պատմությունը՝ հազարավոր տարիների խորությամբ։
Արդեն 1977 թվականի վերջին թանգարանում եղել է 2000-ից ավելի հնագիտական ցուցանմուշ։ Սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում ու շենքային պայմանների բացակայության պատճառով զրկված է ցուցադրելու հազարամյակների պատմություն ներկայացնող հայկական քաղաքակրթության նմուշները։ Ի դեպ, թանգարանի որոշ արժեքավոր ցուցանմուշների առկայության ուղղությամբ մենք հետազոտության նման մի բան արեցինք, բարեբախտաբար հիմա էլ այդ նմուշները կան և գտնվում են պահոցներում։
Առհասարակ Երկրագիտական թանգարանին պատշաճ ներկայանալու հնարավորությունից և շենքային պայմաններից զրկելը լոկ թանգարանի նկատմամբ վատ վերաբերմունք կամ հանցավոր անփութություն չէ, այլ մեր տարածաշրջանի պատմության հանրահռչակման արգելափակում է նշանակում։
Կարծում ենք, գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ Գյումրիում բարվոք շենքային պայմաններում գործող ներկայիս թանգարանները քաղաքի պատմությունը ներկայացնում են ընդամենը Ալեքսանդրապոլի հիմնադրումից սկսած, ինչը կարող է միայն զարմանք ու տարակուսանք առաջացնել։ Ի՞նչ է, դրանից առաջ բնակավայրը պատմություն չի՞ ունեցել։ Իսկ ինչի՞ մասին են վկայում քաղաքի հնավայրում պեղված 7-րդ դարի եկեղեցու ավերակները։ Ցավոք սրտի, նույնիսկ այդ ավերակները հավուր պատշաճի չեն խնամվում ու ներկայացվում լայն հանրությանը։ Ի դեպ, մեր քաղաքի շատ հյուրեր երբեմն մտահոգ զարմանքով են արտահայտվում մեր թանգարանների վերաբերյալ, թե մի՞թե մեր հազարամյա պատմությունն ու, ի վերջո, Անի ունեցող Շիրակն արժանի չեն, որ ներկայացված լինեն թանգարաններում․․․
Ուստի մեր պատմությունը լիարժեք ներկայացնելու համար կա մեկ հրատապ լուծում պահանջող ճանապարհ, այն է՝ անհապաղ լուծել Շիրակի երկրագիտական թանգարանի շենքային պայմանների հարցը, թեկուզև ժամանակավոր տրամադրել լավագույն պայմաններով վայրը, որպեսզի արժեքավոր նմուշները դուրս բերվեն խոնավ պահոցներից ու հավուր պատշաճի ներկայացվեն։
Վահան Թումասյան
Դերենիկ Մալխասյան
Լուսնկարում Կումայրի հնավայրի պեղումներն են, որտեղ հայտնաբերվել է 7-րդ դարի հայկական եկղեցի։

Լուսանկարը՝ Hayk Adamyan-ի
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից