Լրահոս

15.11.2011 08:39


Երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 14-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում տուն է այրվում: Հրդեհի հետևանքով տարբերի աստիճանի այրվածքներ են ստացել 3 երեխա, ովքեր անմիջապես 1-03 ծառայության կողմից տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:

Դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները գործուղվել են Սպիտակի հիվանդանոց: Երևանից Սպիտակ է ուղարկվել նաև արագ արձագանքման ռեանիմոբիլը անհրաժեշտության դեպքում երեխաներին մայրաքաղաք տեղափոխելու համար:

Տուժածների առողջական վիճակը գնահատելուց հետո մասնագետները երկուսին տեղափոխել են Երևան:

Այժմ երեխաներից մեկը գտնվում է Ճառագայթաբանության և այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մյուսը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքում: Ըստ մասնագետների երկուսի վիճակն էլ գնահատվում է ծայրահեղ ծանր:

Տուժած մյուս երեխայի կյանքը, չնայած մասնագետների ջանքերի, հնարավոր չի եղել փրկել: Երեխան մահացել է Սպիտակում:

Այժմ առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերոհիշյալ հիվանդանոցներում են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը