Լրահոս

14.11.2011 20:21


Սյունիքի մարզպետը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին

Սյունիքի մարզպետը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին

Այսօր 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Այս մասին տեղեկացնում է «aravot.am»-ը :

Գործարար կինը միջադեպից որոշ ժամանակ անց բառացիորեն հեկեկալով պատմել է այս տհաճ միջադեպի մասին լրատվամիջոցներին: Սիլվա Համբարձումյանը պատմել է, որ նա հանդիպման է եղել հյուրանոցում, երբ հանկարծակի վրա հասած Սյունիքի մարզպետն առանց որևէ բառ ասելու հարձակվել է նրա վրա: Ըստ իրեն` եթե չլիներ միջադեպին ներկա պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի ու Սամվել Սարգսյանի միջամտությունը, Սուրեն Խաչատրյանն արդեն ոտքերով կհարվածեր իրեն:

Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Կա տեղեկատվություն, որ հյուրանոցի տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «տղամարդկային» պահվածքը:

Հիշեցնենք, որ օրերս Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը իրենից գողացել է 102 մլն դրամ սարքավորումներ: Խաչատրյանն իր հերթին սա զրպարտանք էր որակել, վիրավորել Համբարձումյանին` անվանելով նրան «հոգեկան հիվանդ»  ու խոստացել դիմել դատարան:

Դեպքից հետո գործարարի տված ասուլիսը կարող եք դիտել այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը