Լրահոս

14.11.2011 14:30


Տարեսկզբի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 0,6 %–ով

Տարեսկզբի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 0,6 %–ով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն այսօրվա ասուլիսում նշել է, որ պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակն այս տարվա հոկտեմբերի դրությամբ, 2011թ. հունվարի համեմատ, նվազել է 0,6 %–ով։ Սակայն գործազրկության մակարդակը, ըստ Ա. Սիմոնյանի, շարունակում է բարձր մնալ Լոռու, Սյունիքի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում և Երևանում։

Ա. Սիմոնյանի հավաստմամբ` գործազրկության մակարդակը բարձր է հատկապես կանանց և  40-ն անց անձանց շրջանում, իսկ երիտասարդության շրջանում այն կազմում է մոտավորապես 25%:

2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 83,9 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 %–ով: Բանախոսը կարծում է, որ այն կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ մարդիկ պարզապես կորցրել են հավատն աշխատանքի տեղավորման գործակալությունների հանդեպ։

2011թ. հունվար–հոկտեմբեր ամիսների ընթացքում 32 հազար աշխատանք փնտրող է հաշվառվել զբաղվածության պետական ծառայությունում, սակայն գործազուրկի նպաստ ստանալու իրավունք ունի 15.932 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը