Պետրոս Մակեյան.«Ռեժիմը հիմնականում աշխատում է իմիտացիաների վրա՝ բարեփոխումների անվան տակ»
Գյումրիում, խոսելով ներիշխանական գործընթացների մասին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշել է, որ կատարվածը հասարակական շահի հետ որևէ կապ չունի. «Ովքեր դուրս են գալիս, և ովքեր գալիս են փոխարինելու, հայտարարում են, թե իրենք հավատարիմ են մնալու «վոժդին»: Գնացողն էլ, եկողն էլ երդում է ուտում, իսկ թե այնտեղ հասարակություն կա՞, պետություն կա՞, պետական շահեր կա՞ն... այս առումով որևէ խոսք չկա»,- ասել է Պետրոս Մակեյանը:
Վերջինս նաև ավելացրել է, որ գործող ռեժիմին բնորոշ է իմիտացիաներով կառավարելու սկզբունքը, որն արդեն ավերել է մեր տնտեսությունը։
«Ռեժիմը հիմնականում աշխատում է իմիտացիաների վրա՝ բարեփոխումների անվան տակ: Վառ օրինակ այսօրվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը մեր երկրին ու ժողովրդին այնքան վնաս է պատճառել, որ նույնիսկ մեր անկախության շրջանի բոլոր վարչապետերի շարքում նրա չափ վնաս հասցրած մեկը գրեթե չկա»,- նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի