Լրահոս

14.11.2011 17:22


Կալանավորվել է կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 14-ին  կալանավորվել է ՀՀ  ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության  ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն:

Դատարանի որոշմամբ Մ.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը