Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Գոգավան գյուղի տներից մեկում հրդեհ է առաջացել։ Այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը։ Պարզվել է, որ տանը եղել է 4 անչափահաս երեխա: Առաջինը հնարավոր է եղել կրակի ճիրաններից փրկել 1,5 տարեկան երեխային, ով թեթև այրվածքներ է ստացել և այժմ գտնվում է գյուղապետարանի բժշկի հսկողության տակ: Մյուս երեք երեխաների վիճակը, սակայն, բժիշկների կողմից գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանց տեղափոխել են Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոց, որտեղից էլ մեկին՝ 4-ամյա Արման Գասպարյանին, Երևան։
Ըստ Սպիտակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանի՝ եթե մյուս երկու երեխաներին՝ 3 տարեկան Արեն և Գոռ Գասպարյաններին, փորձեն տեղափոխել Երևան, նրանք, հնարավոր է, ճանապարհին մահանան, քանի որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Միաժամանակ, արդեն համապատասխան մասնագետներ են հրավիրվել Երևանից։
Տուժածները երկու եղբայրների երեխաներ են:
Այրվել է երեխաների շնչափողը, մաշկի 50 տոկոսից ավելին: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել:
Աղետալի հրդեհ Լոռու գյուղերից մեկի բնակելի տանը