Լրահոս

14.11.2011 15:23


Իրանին մեղադրել են Բահրեյնում ահաբեկչական գործողությանն աջակցելու համար

Բահրեյնի դատախազությունն Իրանի իշխանություններին մեղադրել է Բահրեյնի տարածքում ահաբեկչություն նախապատրաստող խմբին աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդում է Բահրեյնի «BNA» գործակալությունը։

Ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվել են հինգ բահրեյնցիներ, որոնց ձերբակալման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 12–ին։ Հաղորդվել է նաև, որ խմբի 4 անդամներին հաջողվել է ձերբակալել Քաթարում, իսկ 5–րդը բռնվել է Բահրեյնում։

Քննության վարկածի համաձայն՝ խումբը նախապատրաստվում էր հարձակում իրականացնել Բահրեյնի ներքին գործերի նախարարության և Մանամայում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքերի վրա, ինչպես նաև պայթեցնել Բահրեյնը Սաուդյան Արաբիային միացնող կամուրջը։

Ինչպես պնդում են Բահրեյնի դատախազությունում, կասկածյալները օգնության համար դիմել են իրանական իշխանություններին, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

Նոյեմբերի 14–ին, ի պատասխան Բահրեյնի այս քայլի, իրանական «Press TV» գործակալությունը հրապարակումով էր հանդես եկել, որտեղ ասվում էր, թե Մանաման հակաիրանական թատրոն է կազմակերպել և հերքել բոլոր տեսակի մեղադրանքները։

Այս խորագրի վերջին նյութերը