Հարցազրույց

14.11.2011 15:05


Գալուստ Սահակյան.

Գալուստ Սահակյան.

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում Իջևանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ ՀՀԿական թեկածուի նկատմամբ ԲՀԿական թեկնածուն հաղթանակ տարավ։

–Կարծում եմ, որ երկիրը միակուսակցական չի լինելու։ 100 տեղ հաղթել ենք, 1 տեղ պարտվել ենք։ Այսօրվա հիմնական հանրագումարը այդ ոլորտում 70% է, որ Հանրապետականների երաշխավորության կամ մրցակցության պայմաններում դարձել են ՏԻՄ ղեկավար։

Բայց 13 տարի անընդմեջ քաղաքապետ ընտրված Վարուժան Ներսիսյանն ընտրվում էր քաղաքապետի պաշտոնում։ Ինչո՞ւ հենց հիմա պարտություն կրեց։ Այդ պարտությունը մեծ հաշվով գործող իշխանության վարած քաղաքականության արդյո՞ւնք չէ։

–Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ անձնական մրցակցություն էր, քան քաղաքական։ Նաև հետևյալն ասեմ, որ ՀՀԿ–ն ՏԻՄ ընտրություններին ամբողջ զորությամբ չի մասնակցում, թողնում ենք մեր տարածքային կառույցների վրա։

Իսկ ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ մյուս քաղաքական ուժերը՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, սատարում էին ԲՀԿական թեկնածուին։

–Դա դո՛ւք ասացիք։

Դա այդպես է եղել։

–Դե երևի բանակցել են։ Դա համապետական ընտրություններ չէին։ Կարող էին բանակցել։ Շատ տեղերում շատ ուժերի հետ մեր տարածքային կազմակերպություններն էլ կարողանում են բանակցել և գալ հանրագումարի։

Իսկ եթե համապետական ընտրություններում էլ Իջևանի օրինակը կրկնվի և ԲՀԿն առավելություն ստանա ՀՀԿի նկատմա՞մբ։

–Ես միայն պիտի ասեմ՝ լեզուդ չորանա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը