Լրահոս

14.11.2011 14:27


Գործարարները պետական գնումներին կարող են մասնակցել էլեկտրոնային եղանակով

Այսօր հրավիրված ասոիլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով պետական գնումների էլեկտրոնային եղանակի առավելությունները, նշել է, որ այս դեպքում հնարավորություն է ստեղծվում վերացնել կոռուպցիան, նվազագույնի են հասցվում չինովնիկների միջամտությունը գնումների գործընթացին:

«2012 թ. հունվարից գործարարները պետական գնումներին կարող են մասնակցել էլեկտրոնային եղանակով։ Պետական գնումների էլեկտրոնային եղանակի դեպքում էապես կնվազի թղթատարությունը։ Սակայն, բոլոր գործարար առաջարկները պետք է գրանցվեն ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնում: Դա, փաստորեն, միակ «թղթային» պահանջն է»,–ասել է նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը