Ռուսաստանում տաջիկների համար հմարավոր է աշխատանքի արգելք մտցվի
Անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանից տաջիկ ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե չի կարծում, որ դա ծրագրավորված «արշավ է, այլ՝ միայն զուգադիպություն»: «Ներգաղթային ծառայությունը պետք է պարբերաբար ստուգի օտարերկրյա ներգաղթյալների առկայությանը երկրում։ Մեր խնդիրը Ռուսաստանի տարածքում այլ երկրների քաղաքացիների օրենքի սահմաններում գտնվելն է և այն անձանց արտաքսումը, ովքեր մեր երկրում գտնվում են առանց թույլտվության», -լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տաջիկստանում ռուս օդաչուների ազատազրկման վճիռ էր կայացվել։ Դեպքի վերաբերյալ ՌԴ նախագան ասել է, թե դա չի կարող չազդել երկկողմ հարաբերությունների վրա:
Այսօր Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն իր հերթին հայտարարել է, որ երկրում կարող է տաջիկների համար աշխատանքի արգելք մտցվել: Նա նշել է, որ դա արվելու է բժշկական նկատառումներով, քանի որ վերջին շրջանում տաջիկները գնալով ավելի շատ են հիվանդանում ՁԻԱՀ-ով ու տուբերկուլյոզով: