Մեծ Բրիտանիայի դեսպան. «Մենք շարունակելու ենք աջակցել Մինսկի խմբի աշխատանքներին»
Անդարդառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ով այս տարվա վերջին կավարտի պաշտոնավարման իր ժամկետը, նշել է, թե իրենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական մակարդակով ավելի քիչ շփումներ և առաջընթաց տեսան, քան կցանկանային, այդուհանդերձ շարունակում են աշխատանք տանել՝ ապահովելու համար այդ երկրների քաղաքացիական հասարակությունների և քաղաքացիների շփումները։
–Քանի որ մենք ուղղակիորեն ներգրավված չենք բանակցային գործընթացին, կարևորում ենք այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով կարելի կլինի կոտրել այժմյան կարծրատիպերը,–ասել է դեսպանը։
Նրա կարծիքով՝ այս աշխատանքի շարունակականությունը անհրաժեշտ է, որպեսզի ապագայում տեսանելի արդյունքներ ակնկալվեն և հավելել, որ Մեծ Բրիտանիայի համար տարածաշրջանային առաջնահերթություն է հակամարտությունների կանխումը և խաղաղության ապահովումը։
–Մենք շարունակելու ենք աջակցել Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին,–ընդգծել է բանախոսը և ավելացրել, թե Մեծ Բրիտանիան կցանկանար, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվեր։

7or.am